FAO. Սիրիայում շտապ պարենային օգնության կարիք ունեցողների թիվը հասել է 1,5 մլն

FAO. Սիրիայում շտապ պարենային օգնության կարիք ունեցողների թիվը հասել է 1,5 մլն

PanARMENIAN.Net - Արևմտյան Ասիայում քաղաքացիական անկարգությունների ֆոնի վրա պարենային անվտանգության հարցը մտահոգիչ է մնում Սիրիայում և Եմենում: Այդ մասին ասվում է FAO հաղորդագրության մեջ, որը զետեղված է պաշտոնական կայքում: Սիրիայում շտապ պարենային օգնության կարիք ունեցողների թիվը հասել է 1,5 մլն:

Եմենում բնակչության գրեթե կեսը կամ 10 մլն մարդ շտապ պարենային օգնության կարիք ունի: Աֆղանստանում, հակառակը, ցորենի լավ բերք է ստացվել:

Կազմակերպության «Բերքի կանխատեսումն ու պարենային իրավիճակը» զեկույցում նշված է 35 երկիր, որոտեղ բացակայում է սննդամթերքի անվտանգությունը, որոնցից 28 Աֆրիկայում են:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---