Արենիում բացվել է գինու 4-րդ փառատոնը![]() 6 հոկտեմբերի 2012 - 14:21 AMT PanARMENIAN.Net - Այսօր Վայոց Ձորի մարզի Արենի գյուղում բացվեց 4-րդ գինու փառատոնը: Դեպի գյուղի գլխավոր հրապարակ տանող ճանապարհի վրա տեղադրված են տաղավարներ, որտեղ ներկայացված է մարզի մի շարք համայնքների բերքն ու բարիքը: Ճանապարհի աջ կողմում տեղադրված են գինու սեղանները: Գյուղի գլխավոր հրապարակում տեղադրված էր մեծ կաթսա, որի մոտ Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը դիմավորեց գինի արտադրող համայնքների ներկայացուցիչներին: Վերջիններս հերթով մտան հրապարակ և շարժվելով դեպի կենտրոն իրենց արտադրած գինին լցրեցին այդ տարայի մեջ, իսկ վերջում մարզպետը նախորդ տարվա գինով կուժը դատարկեց կաթսայի մեջ: Այս արարողությանը հաջորդեց խաղողի ճզմման արարողությունը և ազդարարվեց փառատոնի պաշտոնական բացումը: Արարողությանը ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Բեմահարթակում և դրան կից հրապարակում սկսվեց երգ և պար: Փառատոնի ընթացքում անցկացվում է նաև համտես-մրցույթ, որի ժամանակ որոշվում է անհատների կողմից պատրասրված գինու որակը: Պարգևատրման ավարտից հետո չանի միջի գինուց կլցվի կուժը և հանդիսավոր փակվելով` կպահպանվի մինչև հաջորդ տարի: Փառատոնի շրջանակում կազմակերպվել են նաև խաղարկություններ ու գրքի ցուցահանդես: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |