Օսկանյան. Հարցաքննության ծանուցագիրը «ոտնձգություն է ոչ թե իմ` այլ Հայաստանի հեղինակության նկատմամբ»![]() 6 հոկտեմբերի 2012 - 16:07 AMT PanARMENIAN.Net - ԲՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ, ԱԳ նախակին նախարար Վարդան Օսկանյանն Facebook-ի իր էջում մեկնաբանել է ԱԱԾ-ից «մեղադրանք առաջադրելու և հարցաքննության կանչելու մասին» ծանուցագրի ստացումը: «Այս քաղաքական ֆարսը շարունակվում է: Այսօր ես ԱԱԾ-ից ծանուցագիր ստացա ինձ «մեղադրանք առաջադրելու և հարցաքննության կանչելու մասին»: ՀՀ ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ, փոխգնդապետ Մ. Համբարձումյանի ուղարկած ծանուցագրում նշված է. «Հայտնում եմ, որ ՀՀ քր. Դատ. օր-ի 153 հոդվածի համաձայն՝ նշանակված ժամկետին ներկայանալուն խոչընդոտող հարգելի պատճառների առկայության մասին Դուք պարտավոր եք նախապես տեղյակ պահել քննությանը, հակառակ դեպքում կարող եք բերման ենթարկվել հարկադիր կարգով»,-գրել է Օսկանյանը: «Այս ոտնձգություննները ոչ թե իմ` այլ Հայաստանի հեղինակության և մեր ժողովրդավարության նկատմամբ են: Այս նոր փուլում ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր միացել են ստորագրահավաքին, կանխելու այս քաղաքական հալածանքը: Շատ զգացված եմ տեսնել աշխարհի տարբեր երկրներից ստորագարահավաքին միացածների սրտաբուխ և անկեղծ մեկնաբանությունները»,-գրել է Օսկանյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |