Սեյրան Օհայանը պատասխանել է լրագրողների 6-րդ համահայկական համաժողովի մասնակիցների հարցերին![]() 6 հոկտեմբերի 2012 - 16:44 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհայանը հոկտեմբերի 6-ին հանդիպել է «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագրով լրագրողների 6-րդ համահայկական համաժողովի մասնակիցներին: Հանդիպմանը ներկա է եղել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Ինչպես հայտնում է ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունը, ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել սփյուռքահայ լրագրողների ավանդը Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորագույն գործում: Խոսելով ՀՀ զինված ուժերի մարտունակության մասին` Սեյրան Օհանյանը նկատել է, որ այս ընթացքում Հայաստանում իրականացվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի մասնակցությամբ «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժությունը, իսկ ներկայումս շարունակվում են հոկտեմբերի 1-ից մեկնարկած ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները: Հանդիպման ընթացքում «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագրով լրագրողների 6-րդ համահայկական համաժողովի մասնակիցները հարցեր են ուղղել Սեյրան Օհանյանին, որոնք վերաբերում էին բանակի ձեռքբերումներին և թերություններին, զորակոչի գործընթացին, տարածաշրջանային խնդիրներին, ինչպես նաև երկու գերատեսչությունների միջև համագործակցությանը: Միջոցառումը եզրափակվել է պարգևատրման հանդիսավոր արարողությամբ: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից մի շարք լրագրողներ և լրատվամիջոցների ղեկավարներ արժանացել են գերատեսչական մեդալների ու պատվոգրերի: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |