6 հոկտեմբերի 2012 - 17:24 AMT
Անուշ Հովհաննիսյան. Թուրքիան առաջիկայում չի գնա Սիրիայի հետ լայնամասշտաբ պատերազմի

Թուրքիան առաջիկայում չի գնա Սիրիայի հետ լայնամասշտաբ պատերազմի, կարծում է թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը: Նրա խոսքով, Թուրքիան չի գնա պատերազմի, որը սպառնում է նրան մեծ կորուստներով, իսկ ԱՄՆ-ը մինչև նախագահական ընտրությունների ավարտը հազիվ թե որոշի Սիրիայում ռազմական գործողություն սկսել: Փորձագետը կարծում է, որ Թուրքիայի հիմնական նպատակն են Սիրիայի քրդական շրջանները և նա փորձում է օգտվել իրավիճակի սրացումից, որպեսզի վերահսկողություն սահմանի դրանց վրա:

Միաժամանակ, Հովհաննիսյանը նշել է, որ կասկածում է, որ թուրքական Ակչակալե քաղաքում պայթած ռումբը, որը հանգեցրել է հինգ հոգու մահվան, բաց է թողնվել սիրիական բանակի կողմից: Նրա խոսքով, տեղեկատվություն կա, որ նման ռումբեր արձակում են ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանող հրետանային համակարգերը, իսկ սիրիական բանակում հիմնականում գտնվում են ռուսական արտադրության արկեր:

Հովհաննիսյանը կարծում է, որ այդ միջադեպը կարող է լինել թուրքական կողմի սադրանք և դրա հետ կապված զուգահեռ անցկացրել Սարաևոյի շուկայում կրակոցների հետ, որոնք վերագրվում էին սերբական կողմին և առիթ էին դարձել ՆԱՏՕ-ի համար բոսնիական հակամարտությանը միջամտելու համար: