6 հոկտեմբերի 2012 - 18:57 AMT
Հյուսիսկորեացի զինվորը սպանել է զինակիցներին և փախել Հարավային Կորեա

Հյուսիսկորեացի զինվորը սպանել է երկու զինակիցներին և փախել Հարավային Կորեա: Այդ մասին շաբաթ օրը՝ հոկտեմբերի 6-ին, հաղորդել է Agence France-Presse-ը՝ մեջբերելով Հարավային Կորեայի ՊՆ ներկայացուցչին: ԿԺԴՀ-ն դեռ չի հաստատել այդ տեղեկատվությունը:

Փախուստից առաջ զինվորը սպանել է իր հրամանատարներին: Դասալիքի անունը չի նշվում: Այժմ նա կալանավորված է: