Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է հրադադարի ռեժիմի խախտումների նվազում![]() 6 հոկտեմբերի 2012 - 19:06 AMT PanARMENIAN.Net - ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նկատվել է հրադադարի ռեժիմի խախտումների և կրակոցների նվազում` նախորդ շաբաթվա համեմատ: Նշված ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 700 կրակոց (նախորդ շաբաթ խախտումների քանակը կազմել է 250, իսկ կրակոցներինը`1300), հայտնում է ՊԲ լրատվության և քարոզչության բաժինը: ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն: Հակառակորդի կողմից արձանագրված խախտումների արդյունքում հայկական կողմը կորուստներ չի ունեցել: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |