ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ «20-ՐԴ ԴԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՀՈԼՈՔՈՍՏԸ» ԳԻՐՔԸ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ԼԵՀԱՍՏԱՆՈՒՄ ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ՊԱՐԳԵՎԻՆ 1 ապրիլի 2005 - 09:36 AMT PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության մասին «20-րդ դարի առաջին Հոլոկոստը» գիրքը ստացել է Լեհաստանի ամենաբարձր «Ֆենիքս» պարգեւին: Այս մասին PanARMENIAN.Net գործակալությանը տեղեկացրել է Լեհաստանի Կրակովի վանքի վարդապետ Թադեուշ Իսահակյան-Զալեզսկին: Նրա խոսքերով` ԱՄՆ եւ Թուրքիայի ռազմական միությունը թույլ չի տալիս Լեհաստանին ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Դրա ապացույցն է այն փաստը, որ Վարշավայում Թուրքիայի դեսպանությունը եւ Լեհաստանի արտգործնախարարի տեղակալ Յան Տրուշչինսկին փորձել են թույլ չտալ Կրակովի վանքի մոտ հայկական խաչքարի տեղադրումը 2004 թվականին: Ինչպես նշել է Իսահակյան-Զալեզսկին, Հայոց ցեղասպանության մասին գիրքն առաջին մեծ աշխատանքն է Լեհաստանում: «Գիրքը բավականին ճանաչված է Լեհաստանում,- նշել է նա,- եւ հույս ունենք, որ այդ ճանաչվածությունը թույլ կտա պաշտոնական Անկարային վերջապես բարձրաձայն ասել այն տարիների ճշմարտությունը»: Նրա խոսքերով` ապրիլի 2-ին Վարշավայի Սբ. Աստվածամոր եկեղեցու մոտ կկայանա «Ֆենիքս» պարգեւի հանդիսավոր հանձնումը գրքի հեղինակ, լեհ գրող-պատմաբան Գժեգոժ Կուչարչիկին: Ուշագրավ Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ը Երևանում է հյուրընկալում 5-րդ Harmony Meetup-ի web3 մասնագետներին Պանելային քննարկումների կարմիր թելը «կենտրոնացած է ապակենտրոնացման» վրա Ակբա Լիզինգը գլխամասային նոր գրասենյակ ունի Գլխամասային գրասենյակն ունի անհատական ավտոկայանատեղի, գործնական հանդիպումների համար սրահներ «Ազատություն»․ ՀՀ-ն 10 մլն եվրո կստանա ԵՄ Խաղաղության հիմնադրամից՝ Հունգարիան հանել է արգելանքը Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանին ևս 10 մլն եվրո կհատկացվի՝ ականազերծման համար Բաքուն «անհիմն և անարդար» է անվանել ԵԽ Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի հայտարարությունը Ըստ Բաքվի՝ Կոմիտեն աննախադեպ որոշում է կայացրել՝ հրապարակելով զեկույցն առանց Ադրբեջանի համաձայնության |