Դեկտեմբերի 15-ին Գերմանիայում WBO վարկածով երկրորդ միջին քաշային կարգի չեմպիոն Արթուր Աբրահամը գոտու պաշտպանություն կանցկացնի:
Աբրահամի մրցակիցն է լինելու Մեհդի Բուադլան, ով ներակայացնում է Ֆրանսիան, հաղորդում է boxen.de-ն:
Բուադլան պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 30 մենամարտ, որոնցից 26-ում հաղթանակ է տարել:
Օգոստոսին Աբրահամն ու Ռոբերտ Շտիգլիցը մենամարտ են անցկացրել, որից հետո հայ բռնցքամարտիկը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթանակ է տարել և նվաճել WBО գոտին:
Շտիգլիցն արդեն հայտարարել է, որ 2013թ մարտին Աբրահամի դեմ պատասխան մենամարտ կանցկացնի: