Հունգարացի մտավորականները եկել են Երևան, որ ներողություն խնդրեն Սաֆարովի արտահանձման համար![]() 9 հոկտեմբերի 2012 - 13:27 AMT PanARMENIAN.Net - 4 հունգարացի մտավորականներ՝ պատմաբան, քաղաքական վերլուծաբան Զոլտան Բիրոն, Ջոն Ուելսի անվան աստվածաբանական քոլեջի ռեկտոր Գաբոր Իվանյին, լրագրող, հրատարակիչ Գաբոր Դեակը և գրող Ռուդոլֆ Ունգվարին եկել են Հայաստան՝ ներողություն խնդրելու: Այսօր ասուլիսի ժամանակ նրանք հայտարարեցին. «Մենք չորսս կազմակերպել ենք այս ուղևորությունը, որպեսզի հայտնենք մեր և հունգար ժողովրդի մեծամասնության անհամաձայնությունը և դժգոհությունը մեր իշխանությունների՝ քնած զինվորականին սպանողին արտահանձնելու որոշումանը : Հունգար ժողովուրդի մեծամասնությունը միանշանակ բացասաբար ընդունեց այդ իրողությունը, բայց Հունգարիայում շատ խնդիրներ կան, և ամեն մեկը չէ, որ ակտիվ ու բարձրաձայն կարտահայտի իր դիրքորոշումը», - ասաց լրագրող, հրատարակիչ Գաբոր Դեակը: «Եկել ենք մեր ցավն ու ամոթն արտահայտելու», - ասաց աստվածաբանական քոլեջի ռեկտոր Գաբոր Իվանյին, - «Պաշտոնապես Հունգարիան նույնիսկ 1915թ. Ցեղասպանությունը չի ճանաչել : Այն տարիներին մեզ պետք էր Թուրքիայի աջակցությունը : Թուրքերի հետ սերտ շփումների արդյունքում էլ, երևի, հունգար որոշ պաշտոնյաներ նրանցից որոշ բաներ են սովորել : Իսկ արտահանձնումը թույլ տված վարչապետն ընդհանրապես հրաժարական պետք է տար» : Երկու տարուց Հունգարիայում ընտրություններ են: Մտավորականները վստահեցրին, որ վարչապետի այս քայլը նրա ու նրա քաղաքական թիմի դեմ են օգտագործելու : Անդրադառնալով Հայաստանի և հայերի կոշտ արձագանքին՝ դիվանագիտական հարաբերությունները դադարեցնելուն, կազմակերպված բողոքի ցույցերին և դրանց ժամանակ որոշ անհարգալից դրսևումների՝ մտավորականները ասացին, որ իրենք գիտակցում են, որ այդ քայլերն ուղղված են իշխանությունների դեմ : Մտավորականներն այցելելու են Ծիծեռնակաբեդ և Գուրգեն Մարգարյանի ընտանիքին: Հ.Գ. Ասուլիսի ժամանակ էլ բողոքի փոքրիկ «ցույց» եղավ : Տարեց մի մարդ, մի քանի րոպեով ընդհատեց ասուլիսը, բավական կոպիտ արտահայտվեց Հունգարիայի և Ադրբեջանի կառավարությունների հասցեին ու հեռացավ: Հունգարացիները լուռ լսեցին և ասացին, որ հասկանում են, որ այդ ցասումն ուղղված է ոչ թե հունգար ժողովրդի, այլ իշխանությունների դեմ : ![]() ![]() Գուրգեն Մարգարյան 2004-ի փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը գիշերը կացնահարել է հայ Գուրգենի Մարգարյանին, երբ նա քնած էր: Երկուսն էլ մասնակցում էին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերենի դասընթացներին: Սաֆարովն առաջին հարցաքննության ժամանակ իր արարքի պատճառներն այսպես է բացատրել. «Ափսոսում եմ, որ ոչ մի հայ մինչ այժմ չեմ սպանել... Բանակն ինձ գործուղեց այս դասընթացներին, և այստեղ իմացա, որ մեզ հետ դասընթացներում նաև երկու հայ կա: Ասեմ, որ իմ մեջ ատելություն ծագեց հայերի հանդեպ: Սկզբում բարևում էինք, այսինքն` նրանք էին բարևում, ես չէի պատասխանում: Սպանության պատճառն այն է, որ նրանք անցան մեր մոտով և ժպտացին մեր երեսին: Այդ պահին որոշեցի սպանել նրանց, այսինքն՝ լուսադեմին կտրել գլուխները»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |