9 հոկտեմբերի 2012 - 19:46 AMT
Տաթև Մնացականյանը Ուզբեկստանի Միջազգային ֆոտոբիեննալեում արժանացել է ոսկու` «լավագույն փորձարարական լուսանկարի» համար

Տաշքենդում` Ուզբեկստանի Գեղարվեստի ակադեմիայում, ամփոփվել է Միջազգային ֆոտոբիեննալեն: Ոսկե մեդալի է արժանացել ուկրաինացի ֆոտովարպետ Ալեքսանդր Խորվարտը:

«Լավագույն փորձարարական լուսանկար» անվանակարգում ոսկե մեդալի է արժանացել Տաթև Մնացականյանը (Հայաստան), արծաթի` Անդրիսա Կոզլովսկիսան (Լատվիա) և ուզբեկ Եգոր Աբատուրովը:

Լավագույն տեխնոլոգիական Արթ-նախագիծ է ճանաչվել «լուսանկարի Ալիխան» ցիկլը, հաղորդում է ca-news.org-ը: