Կրեմլում դեռևս տեղյակ չեն Պուտինի Հայաստան կատարելիք այցի մասին![]() 11 հոկտեմբերի 2012 - 17:03 AMT PanARMENIAN.Net - Առաջիկայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր չէ այցելել Երևան: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին են հայտնել Կրեմլի մամլո ծառայությունում: «Մենք տեղեկատվություն չունենք այն մասին, որ Վլադիմիր Պուտինը առաջիկայում Երևան է մեկնելու»,-ասել են մամլո ծառայությունում: «Հայկական ժամանակ» թերթը, իրազեկ աղբյուրների վրա հղումով, հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան տեղի կունենա կամ հոկտեմբերի վերջում, կամ նոյեմբերի սկզբին: Ինչպես գրել էր թերթը, Պուտինը պետք է Հայաստան ժամաներ սեպտեմբերին ՀԱՊԿ զորավարժություններին մասնակցելու նպատակով: Հայաստանում ՌԴ դեսպանը զորավարժություններից մի քանի օր անց հայտարարեց, որ Պուտինի այցը Հայաստան դեռ օրակարգում է: Ներկայումս դիվանագիտական ուղիներով քննարկվում է հոկտեմբերի վերջում, կամ նոյեմբերի սկզբին այցի կազմակերպման հարցը: Ըստ թերթի աղբյուրների, ՌԴ նախագահի պատվիրակության կազմում Հայաստան կժամանի նաև Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, որն այժմ Ռուսաստանի խոշորագույն բանկերից մեկի՝ «Գազպրոմբանկի» նախագահի առաջին տեղակալն է: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |