Քեմբրիջի համալսարանը իր 800-ամյա պատմության մեջ առաջին անգամ թողարկել է 350 մլն ֆունտ արժողությամբ պարտատոմսեր` 40 տարի մարման ժամկետով, հաղորդում է The Guardian-ը:
Ներգրավված միջոցները կուղղվեն գիտական աշխատանքի և կրթական գործընթցի ֆինանսավորմանը, ինչպես նաև բնակելի հատվածների արդիականցմանը, հաղորդում է Bloomberg Businessweek-ը:
Ներդրողների պահանջարկը առաջարկը գերազանցել է 4 անգամ:
HSBC Holdings Plc, Morgan Stanley և Royal Bank of Scotland կազմակերպել են համալսարանի պարտատոմսերի տեղաբաշխումը, հաղորդում է «Գազետա.ru-ն»: