11 հոկտեմբերի 2012 - 18:49 AMT
Կաթողիկոսը գոհ է Արագածոտնի և Լենինգրադյան մարզերի միջև առկա ակտիվ համագործակցությունից

Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսն ընդունել է է Լենինգրադի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոյի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից:Հանդիպմանը Վեհափառն ասել է, որ երկու երկրների հարաբերությունները զարգանում են նաև մարզայի մակարդակի վրա` գոհունակությամբ հաստատելով Արագածոտնի և Լենինգրադի մարզերի միջև առկա բարեկամությունը և ակտիվ համագործակցությունը:

Անդրադառնալով ՌԴ Լենինգրադի մարզում բնակվող հայորդիներին` Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր մասնավոր գնահատանքը հայտնեց նահանգապետին` մարզի իշխանությունների կողմից մշտապես դրսևորվող ուշադիր և հոգատար վերաբերմունքի համար, որի շնորհիվ հայ համայնքը լիարժեք ապրում է իր ազգային-հոգևոր ու մշակութային կյանքով` ներդրում ունենալով նաև մարզի զարգացման գործում: