«Հիչկոկ» կենսագրական դրամայի թրեյլերն արդեն հասանելի է (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Ռեժիսոր Սաշա Ջերվասիի «Հիչկոկ» կենսագրական դրամայի թրեյլերն արդեն հասանելի է: Ֆիլմը նկարահանվել է Սթիվեն Ռեբելլոյի «Ալֆրես Հիչկոկն ու «Փսիխոյի» ստեղծումը» գրքի հիման վրա: Սարսափ ֆիլմերի վարպետի դերում Էնտոնի Հոփքինսն է, կնոջ դերում Հելեն Միրենը, իսկ «Փսիխո» ֆիլմի դերասանների դերում են Սքարլետ Յոհանսոնն ու Ջեյմս Դ’Արսին: Ֆիլմը պատմում է Ալֆրեդ Հիչկոկի և նրա կնոջ` Ալմա Ռևիլի միջև հարաբերությունների մասին 1959թ. «Փսիխո» ֆիլմի նկարահանումների ժամանակ: Ռեժիսորական կարիերայի գագաթնակետին Հիչկոկը որոշեց անանուն կերպով գնել Ռոբերտ Բլոխի «Փսիխոզ» վեպի էկրանավորման իրավունքները: Սակայն կինոստուդիաները հրաժարվեցին ֆինանսավորել սարսափ ֆիլմի նախագիծը, և ռեժիսորը սկսեց ինքնուրույն զբաղվել ֆինանսավորման որոնումներով: Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա 2012թ. նոյեմբերի 1-ին Կինոարվեստի ամերիկյան ինստիտուտի փառատոնի շրջանակում:
![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |