«Ժողովուրդ». ԴԱՀԿ-ն ժամանակ առ ժամանակ այցելում է Տիգրան Արզաքանցյանին![]() 13 հոկտեմբերի 2012 - 09:34 AMT PanARMENIAN.Net - ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի վիճակն այժմ նախանձելի չի: «Ժողովուրդ»-ը գրում է, որ նա 14 ամիս շարունակ չի վճարել իրեն պատկանող Արտաշատի գինու և կոնյակի գործարանի անվտանգության աշխատակիցների աշխատավարձերը՝ յուրաքանչյուրի դեպքում ամսական շուրջ 85 հազար դրամ: Ընդ որում, նրանք եղել են ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պայմանագրային աշխատողներ: Եվ ահա, ՊՊԳՎ-ն քաղհայցով դիմել է դատարան, հաղթել, ինչից հետո ԴԱՀԿ-ը «ստիպել» է վճարել պարտքը: Հոկտեմբերի 1-ի դրությամբ վճարվել է պարտքի կեսը: Նման վիճակ է ստեղծվել նաև Արզաքանցյանին պատկանող Սևանի «Լեռնային հարստություն» կոչվող հանքում, կրկին ՊՊԳՎ-ի 3 աշխատակիցներ 12 ամիս աշխատավարձ չեն ստացել, ու այս անգամ ևս բանը հասել է ԴԱՀԿ-ին: Նույն պատճառով ՊՊԳՎ-ն դադարեցրել է նաև Արզաքանցյանի թիկնապահների գործունեությունը, քանի որ անձնական թիկնապահներին ևս նա որևէ գումար չի վճարել: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |