Ոստիկանապետը կարևորում է անասնագողության ու որսագողության դեպքերի բացահայտումը![]() 13 հոկտեմբերի 2012 - 11:45 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 12-ին ՀՀ ոստիկանությունում տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն, որը վարել է ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, PanARMENIAN.Net ին հայտնում են ոստիկանությունից: Օրակարգում եղել է 2012 թվականի ինն ամիսների ընթացքում ոստիկանության մարմինների գործունեության արդյունքների ամփոփումը: Ոստիկանության մայրաքաղաքի և մարզային ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են իրենց ծառայությունների աշխատանքում առկա թերություններն ու բացթողումները, որոնք ոչ միայն ստվերում են ոստիկանության գործունեության մեջ նկատելի առաջընթացը, այլև խոչընդոտում համակարգի հանդեպ հասարակության հավատի ամրապնդմանը: Վլադիմիր Գասպարյանը ոստիկանության մարզային կառույցների ղեկավարների ուշադրությունը հրավիրել է հատկապես անասնագողության, ապօրինի անտառահատման, որսագողության դեպքերի արագ ու անվերապահ բացահայտմանը` կարևորելով գյուղացու ունեցվածքն ու ապրուստը ամեն կարգի ոտնձգություններից պաշտպանելու` ոստիկանության պարտականությունը: Անդրադառնալով հանցագործությունները գրանցումից թաքցնելու արատավոր երևույթին, որը լիովին արմատախիլ չի արվել` Վլադիմիր Գասպարյանը շեշտել է նաև հասարակական հնչեղություն ունեցող, նախկինում կատարված հանցագործությունների, ինչպես և բնակարանային գողությունների բացահայտման գործում առկա թերությունները և այդ ուղղությամբ լուրջ արդյունքների հասնելու առումով կարևորել տեղամասային տեսուչների ինստիտուտի որակական կատարելագործման անհրաժեշտությունը: Ոստիկանության պետը տեղեկացրել է, որ ՊՊԾ հատուկ երևանյան գումարտակի օրինակով առաջիկայում ստորաբաժանում է ձևավորվելու Գյումրիում, ապա և` մյուս մարզային կենտրոններում, ինչը քաղաքացիներին ծառայություններ մատուցելու որակական նոր աստիճան է: Օպերատիվ խորհրդակցության ավարտին հրապարակվել են ոստիկանության պետի հրամանները մի շարք կադրային փոփոխությունների մասին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |