Արման Մելիքյանը դեռ չի որոշել` առաջադրել թեկնածությունը նախագահական ընտրություններին, թե ոչ![]() 13 հոկտեմբերի 2012 - 12:25 AMT PanARMENIAN.Net - ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ առաջիկա ամսում կորոշի` առաջադրել իր թեկնածությունը նախագահական ընտրություններին, թե ոչ: «Այս ամսվա մեջ ես կկայացնեմ վերջնական որոշում»,- նշեց Մելիքյանը: Ըստ նրա, հայաստանյան հիմնական ընդդիմությունը տրոհվում է, ու սա կրում է շարունակական բնույթ: «Ընդդիմությունը սպառել է իրեն, ու «Բարգավաճ Հայաստանին» ընդունում է որպես «ավագ եղբոր»: Այս պարագայում, գործող իշխանությունը, որն ամենայն հավանականությամբ կառաջադրի Սերժ Սարգսյանի թեկնածությունը, լավագույն դիրքում է գտնվում»,- ասաց նա: Մելիքյանը կարծում է, որ գործող իշխանության վերնախավի կողմից կատարած կադրային ջարդը երկրում չի փոխում ոչինչ: Իսկ նախագահական ընտրությունների հետ կապված նա ասաց հետևյալը. «Նախ պետք է լինի արդար ընտրություն, որը ցավոք սրտի մինչ օրս մեր երկրում չի եղել: Բացի այդ էլ, գործող իշխանությունը պետք է ունենա արժանի հակառակորդ»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |