Հոկտեմբերի 13-ին Պորտուգալիայում ցույցեր կանցնեն խիստ տնտեսման միջոցների դեմ, որոնք մտադիր է կիրառել երկրի կառավարությունը:
Ավելի վաղ հայտնի են դարձել երկրի բյուջեի որոշ մանրամասներ, որտեղ, ի շարս այլ միջոցների, աճում են նաև հարկերը: Ընդդիմադիր Սոցիալիստական կուսակցության առաջնորդը նախօրեին հայտարարել էր, որ դա լինելու է «հարկային ատոմային ռումբ»:
Տնտեսման միջոցներն անհրաժեշտ են Պորտուգալիային երկրի տնտեսությանն աջակցելու վարկեր ստանալու համար, հայտնում է ВВС-ին: