Սիրիայում բռնության աճի պատճառով վերջերս ուժեղացել է փախստականների արտահոսքն այդ երկրից: 50 սիրիացի զինծառայողներ ընտանիքների հետ անցել են Թուրքիայի սահմանը Բյուկյուլմեզ ավանում, նրանց թվում նույնիսկ երկու գեներալ կա, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Գրանցում անցնելով, զինծառայողները ընտանիքների հետ տեղափոխվել են Ապայդին:
Միչդեռ Թուրքիայում են նաև Իդլիբի մերձակայքում մարտերի ժամանակ վիրավորված 13 սիրիացիներ: