Ապագա դիվանագետները Ստեփանակերտում են ճանաչողական այցով![]() 13 հոկտեմբերի 2012 - 13:06 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 11-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է ճանաչողական այցով Ստեփանակերտում գտնվող Հայաստանի Հանրապետության ԱԳՆ դիվանագիտական դպրոցի սաների պատվիրակությանը` դպրոցի ռեկտոր Վահե Գաբրիելյանի գլխավորությամբ: Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, ջերմորեն ողջունելով Հայաստանի ԱԳՆ դիվանագիտական դպրոցի պատվիրակության անդամներին և բարեմաղթանքի խոսքեր հղելով, ծանոթացրել է ԼՂՀ ԱԳՆ կառուցվածքին և գործառույթներին, նախարարության առջև դրված խնդիրներին, ԼՂՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններին: Պատասխան խոսքով հանդես է եկել Հայաստանի ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ռեկտոր Վահե Գաբրիելյանը: Երախտագիտություն հայտնելով ԼՂՀ արտաքին գործերի նախարարությանը ջերմ ընդունելության համար` նա նշել է, որ դպրոցի սաների ամենամյա այցերն Արցախ, որոնք արդեն ձեռք են բերել ավանդական բնույթ, անչափ օգտակար են հանրապետության քաղաքական, տնտեսական և մշակութային կյանքին անմիջականորեն ծանոթանալու և լիարժեք կարծիք կազմելու առումով: Հանդիպման վերջում ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը պատասխանել է մասնակիցների բազմաթիվ հարցերին, հայտնում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |