«Ժառանգություն»-ը ցավակցություն է հայտնել Երուսաղեմի Հայոց պատրիարքի մահվան առիթով![]() 13 հոկտեմբերի 2012 - 13:07 AMT PanARMENIAN.Net - «Ժառանգություն» կուսակցությունը ցավակցություն է հայտնել Երուսաղեմի Հայոց պատրիարքի մահվան առիթով: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են կուսակցության լրատվական ծառայությունից: Ցավակցության տեքստում նշված է. «Տխրությամբ տեղեկացանք, որ երկարատև տկարությունից հետո երեկ Երուսաղեմում իր երկրային առաքելությունն է ավարտել և ի Տեր ննջել Երուսաղեմի հայոց պատրիարքը` Տ. Թորգոմ Արք. Մանուկյանը: Թորգոմ Պատրիարքը Երուսաղեմի հայոց 96-րդ պատրիարքն էր, հետևաբար մեկը Եկեղեցու հարյուրի չհասնող առանձնաշնորհյալ սպասավորներից, ում Աստծո ընտրությամբ և մարդկանց մեծարանքով շնորհվել են բոլոր այդ պատիվները: Թող լույսը, Աստծո խաղաղությունն ու օրհնությունը պարուրեն Սրբազան Պատրիարքի հոգին Վերին Երուսաղեմում, ինչպես նրա կյանքի ուղեկից են եղել երկրային ընթացքում: Եվ թող հավերժ անսասան լինի Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը` իբրև վեմ Սուրբ Քաղաքի, իբրև հոգևոր շինվածք մեր Տեր Հիսուս Քրիստոսի և իբրև հպարտություն ու պանծանք հայ ժողովրդի»: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |