ՌԴ տրանսպորտի նախարար. Ինտեգրացիոն գործընթացներն ԱՊՀ-ում նոր հնարավորություններ են ստեղծում Հայաստանի համար![]() 13 հոկտեմբերի 2012 - 14:12 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը գտնում է, որ ԱՊՀ ինտեգրացիոն գործընթացները նոր հնարավորություններ են ստեղծում Հայաստանի տնտեսության համար: Այդ մասին նա հայտարարել է Երևանում այսօր մեկնարկած հայ-ռուսական միջտարածաշրջանային երկրորդ «Հայաստան և Ռուսաստան. միջտարածաշրջանային երկխոսություն 2012» համաժողովում : Նա նշել է նաև, որ առաջիկայում Հայաստանն ու Ռուսաստանը կքննարկեն հայկական կողմի մասնակցության հեռանկարներն ու ձևաչափը ԱՊՀ ինտեգրման գործընթացներին: Հիշեցնելով, որ մի քանի օրից ուժի մեջ կմտնի Հայաստանի կողմից վավերացված ԱՊՀ Ազատ առևտրի մասին համաձայնագիրը, Մաքսիմ Սոկոլովը կարևորեց Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի միջև միասնական տնտեսական տարածքի ձևավորումը: Հստ նրա, հեռանկարում դա կլինի ընդհանուր շուկա միասնական տնտեսական իրավական նորմերով, որի շրջանակներում կապահովվի մարդկանց ու կապիտալի ազատ տեղաշարժը, առևտուրը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |