Սիրիահայերը չեն կարողանում երկրից դուրս գալ ճամփորդական փաստաթղթեր չունենալու պատճառով![]() 13 հոկտեմբերի 2012 - 13:51 AMT PanARMENIAN.Net - Սիրիայում, հատկապես Հալեպում, կյանքի համար անտանելի պայմաններ են: Մեծ թվով հայեր ուզում են հեռանալ երկրից` այդ թվում դեպի Հայաստան, բայց չեն կարողանում՝ ճամփորդական փաստաթղթեր չունենալու պատճառով: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են «Հայազն» միությունից: Ելքի իրավունքով անձնագիր տրամադրող սիրիական իրավասու մարմինները վաղուց չեն գործում: Հայաստանի պաշտոնատարները բազմիցս պնդել են, թե իրավիճակի վատթարացման դեպքում, հայրենակիցների փրկության նպատակով պատրաստ են արտակարգ քայլեր ձեռնարկել: Դրանք մեծամասամբ արդեն ուշացած են և մեր հայրենակիցները թողնված են բախտի քմահաճույքին: Բազմաթիվ սիրիահայեր ՀՀ քաղաքացու անձնագրի կարիք ունեն: Ձգձգումը կարող է ողբերգական հետևանքներ ունենալ բազմաթիվ ընտանիքների համար: «Պահանջում ենք հատուկ պայմաններով շտապ ՀՀ քաղաքացու անձնագրեր տրամադրել Սիրիայում գտնվող և այնտեղից հեռանալ ցանկացող հայ ընտանիքներին», - ասված է Հայազն Միության տարածած հայտարարության մեջ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |