13 հոկտեմբերի 2012 - 16:23 AMT
Համազգային թատրոնի ներկայացումները սիրիահայերի համար անվճար են

Համազգային պետական թատրոնը 21-րդ թատերաշրջանի (2012-2013թթ.) ընթացքում բոլոր սիրիահայերի համար մուտքը թատրոն սահմանում է անվճար: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասաց թատրոնի փոխտնօրեն Հրաչ Ներսիսյանը: Ազգությամբ հայ յուրաքանչյուր Սիրիայի քաղաքացի, ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ, կարող է ստանալ ներկայացման անվճար տոմս: