Իրաքի վարչապետը կարծում է, որ ԱՄՆ-ն չի կարողանա արգելափակել ռուսական սպառազինության գնման վերաբերյալ գործարքը![]() 13 հոկտեմբերի 2012 - 17:57 AMT PanARMENIAN.Net - Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիկին կարծում է, որ ԱՄՆ-ն չի կարողանա արգելափակել Բաղդադի կողմից ռուսական սպառազինություն գրելու վերաբերյալ գործարքը, որն արժե ավելի քան 4.2 մլրդ դոլար: «Զենք գնելով՝ մենք ելնում ենք այն պահանջմունքներից, որոնք ունեն: Բոլորը գիտեն, որ մենք վարում ենք բաց քաղաքականություն և չենք ցանկանում, որպեսզի Իրաքը վերածվի որևէ մեկի գաղութի»,-հավելել է ալ-Մալիկին: Նա ընդգծել է, որ Իրաքից ռուսական բիզնեսի հեռանալուց հետո Բաղդադը փորձեր է ձեռնարկել ակտիվացնել Ռուսաստանի հետ գործնական հարաբերությունները: Սակայն դրանք անարդյունք են եղել: Այս շաբաթ կայացել է Իրաքի վարչապետի պաշտոնական այցը Մոսկվա, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |