Ըստ ճշտված տվյալների, 15 մարդ զոհվել է, մի քանի տասնյակ մարդ վիրավորվել է Պակիստանի Դարաա քաղաքի Ադամ Հելյա քաղաքային շուկայում պայթյունի ընթացքում:
Ինչպես հաղորդում է ոստիկանությունը, մահապարտը գործի է դրել պայթուցիկ սարքը, որը տեղադրված է եղել ավտոմեքենայում:
Զոհերի թիվը կարող է աճել, նման կարծիք են արտահայտել բժիշկները, քանի որ շատ մարդիկ ծանր բեկորային վնասվածքներ են ստացել:
Այդ ակցիայի կազմակերպման մեջ ոստիկանությունը կասկածում է Թալիբանին, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: