Հաջորդ շաբաթվա սկզբին Բիձինա Իվանիշվիլին կհայտարարի Վրաստանի նոր կառավարության կազմը

Հաջորդ շաբաթվա սկզբին Բիձինա Իվանիշվիլին կհայտարարի Վրաստանի նոր կառավարության կազմը

PanARMENIAN.Net - Հաջորդ շաբաթվա սկզբին «Վրացական երազանքի» առաջնորդ և վարչապետի թեկնածու Բիձինա Իվանիշվիլին կհայտարարի նոր կառավարության ամբողջական կազմը:

Մինչև հոկտեմբերի 17-ը, Վրաստանի նախագահը պետք է ներկայացնի վարչապետի թեկնածուին, քանի որ կառավարությունը հրաժարական է տվել հոկտեմբերի 10-ին և 7 օրվա ընթացքում պետության առաջնորդը պետք է ներկայացնի կառավարության նոր ղեկավարի թեկնածուին:

Կառավարության նոր կազմը կներկայացնի 2012թ գումարման խորհրդարանի հաստատմանը: Վերջինիս առաջին նիստը կարող է կայանալ հոկտեմբերի 21-ին, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---