Բակո Սահակյան. Գյուղատնտեսությունն Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման առանցքային ուղղություններից է![]() 14 հոկտեմբերի 2012 - 17:18 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 14-ին երկրի բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել է Գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ Ստեփանակերտ քաղաքում կազմակերպված տոնավաճառ: Նույն օրը ԼՂՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել նաև հանդիսավոր միջոցառում, որտեղ երկրի ղեկավարը պետական պարգևներ և արժեքավոր նվերներ է հանձնել ոլորտի մի խումբ ներկայացուցիչների: Իր խոսքում Բակո Սահակյանը նշել է, որ գյուղատնտեսությունը եղել է, կա կմնա մեր հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման առանցքային ուղղություններից մեկը, ինչը պայմանավորված է մեր ժողովրդական տնտեսության, պատմության և աշխարհագրության յուրահատկություններով: Ըստ Նախագահ Սահակյանի, ոլորտում առկա խնդիրները լուծելու և նրա զարգացման կայուն տեմպերն ապահովելու համար անհրաժեշտ է կամք, սրտացավ վերաբերմունք և քրտնաջան աշխատանք: Բակո Սահակյանն ընդգծել է, որ նախանշված ծրագրերն անպայման կիրականանան՝ հատկապես հաշվի առնելով, որ դրա համար կան բոլոր անհրաժեշտ նախադրյալները: Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |