Այսօր` ժամը 21:46-ին ահազանգ է ստացվել, որ երեվանի Ամիրյան փողոցում հրդեհ է բռնկվել, հաղորդում է ԱԻՆ լրատվական ծառայությունը: Հրդեհի օջախը գտնվում էր «Արմենիա Մարիոթ» հյուրանոցային համալիրի տանիքում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ԱԻ արագ արձագանքման խումբը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:52-ին, մարվել՝ 21:58-ին: Այրվել են հրավառության արկղեր՝ 4 քմ մակերեսով: