Կատալոնիան կդիմի Եվրոապական դատարան, ինչպես նաև ԵՄ իշխանություններին, եթե Մադրիդը արգելի անկախության հանրաքվեի անցկացումը, հայտարարել է շրջանի կառավարության ղեկավար Արթուր Մասը` TV3 հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Գնալով կատալոնցիները ավելի ու ավելի են ձգտում դուրս գալ Իսպանիայի կազմից` օրեցօր վատացող տնտեսական իրավիճակի ֆոնի վրա:
Կատալոնիայում համարում են, որ դոնոր-շրջանը պետք է իրավունք ունենա ինքնուրույն որոշելու պետական գանձարանի հարկերի հաշվառման մակարդակը: Սակայն Մադրիդը համաձայն չէ այս պահանջներին:
Իսպանիայի կառավարությունը դեմ է քվեարկել Կատալոնիայում անկախության հանրաքվեի անցկացմանը: