2013-ին Հայաստանի պետբյուջեի պակասուրդը կկազմի 2,6 տոկոս![]() 16 հոկտեմբերի 2012 - 14:04 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի 2013-ի պետբյուջեի նախագծում եկամուտները պլանավորված են 1 տրլն 31 մլրդ դրամի մակարդակում, ինչը 13 տոկոսով ավելի է անցած տարվա ցուցանիշից, իսկ ծախսերը` 1 տրլն 15 մլրդ դրամի, ինչը 10 տոկոսով ավելի է անցած տարվա ցուցանիշից: Այդ մասին հոկտեմբերի 16-ին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ֆինանսավարկային և բյուջետային հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ անդամ Գագիկ Մինասյանը: Ինչ վերաբերվում է պակասուրդին, ապա, նրա խոսքով, հետճգնաժամային շրջանում կառավարությանը հաջողվում է փուլ առ փուլ կրճատել այն: «2012-ին սպասվում է, որ մեզ մոտ դեֆիցիտի ցուցանիշը կլինի 2.8 տոկոսի մակարդակում, իսկ 2013-ին` 2.6»,- ասել է նա: Ինչպես հաղորդել է պատգամավորը, Հայաստանի 2013-ի պետբյուջեի նախագծի սեղմագիրն արդեն բաժանվել է, իսկ հոկտեմբերի 30-ից տեղի կունենան խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստերը, որոնք կքննարկեն նրա յուրահատկություններն ըստ ոլորտների: Նոյեմբերի 12-ին երկրի պետական բյուջեի նախագծի քննարկումները տեղի կունենան ընդլայնված նիստում, այնուհետև 4 օրերի ընթացքում պատգամավորները, կառավարությունը կներկայացնի մշակված օրինագիծը, որն էլ կընդունվի ՀՀ ԱԺ վերջին քառօրյայի շրջանակներում կամ արտահերթ նիստում: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |