2013-ին շինարարության ոլորտում առաջին անգամ ճգնաժամից հետո 2.3 տոկոս աճ է սպասվում

2013-ին շինարարության ոլորտում առաջին անգամ ճգնաժամից հետո 2.3 տոկոս աճ է սպասվում

PanARMENIAN.Net - 2013-ին շինարարության ոլրտում սպասվում է 2,3 տոկոս աճ, հոկտեմբերի 16-ին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ անդամ Գագիկ Մինասյանը:

Նա հիշեցրել է, որ անցած տարի խնդիրն այն է եղել, որ Հայաստանում եղել են շատ շենքեր, որոնց պահանջարկը կտրուկ նվազել է ճգնաժամի շրջանում: «Սակայն, եթե կառավարությունը չիրագործեր ակտիվ շինարարական ծրագրեր` ճանապարհային, ոռոգման, հատկապես աղետի գոտում շինարարություն, ապա իրավիճակը զգալիորեն ավելի վատ կլիներ»,- ասել է նա: Մինասյանը հավելել է, որ այդ ծրագրերը կշարունակվեն 2013-ին, այդ թվում մեկնարկում է Հյուսիս-Հարավ ճանապարհի շինարարությունը: Միաժամանակ, նրա խոսքով, պահանջարկի աճն արդեն այնպիսին է, որ հնարավոր կլինի ձեռնամուխ լինել նոր շենքերի կառուցման, այդ թվում` մասնավոր հատվածի կողմից:

Դրա հետ կապված նա հավելել է, որ «շինարարության ոլորտում մեզ առայժմ չի հաջողվում հաղթահարել անկումը, և այս տարի մենք նույնպես անկում կունենանք»:

Ինչպես նշել է պատգամավորը, Հայաստանի ՀՆԱ աճի շարժիչ ուժերը 2013-ին 6,2 տոկոսի մակարդակում կլինեն արդյունաբերությունը (9,5 տոկոս աճ), գյուղատնտեսությունը (4.5 տոկոս աճ) և ծառայությունների ոլորտը (6,5 տոկոս աճ):

Պետք է նշել, որ հայկական տնտեսության խոշոր անկումը համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի շրջանում պայմանավորված է եղել տնտեսության ընդհանուր կառուցվածքում շինարարության ոլորտի մեծ տեսակարար կշռով: 14 տոկոս տնտեսական անկումից շուրջ 10,5 տոկոսը բաժին է ընկել շինարարությանը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---