12 ապրիլի 2005 - 10:42 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ԶԵԿՈՒՅՑՈՎ ՄԱԿ-Ի ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 61-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆՈՒՄ
Հայաստանի օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանն այսօր մեկնում է Ժնեւ` մասնակցելու ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի 61-րդ նստաշրջանին: Ալավերդյանը հանդես կգա զեկույցով եւ կմասնակցի «Մարդու իրավունքների պաշտպանման ազգային բաժանմունքները եւ տարածաշրջանային համագործակցությունը» թեմայով քննարկումներին, տեղեկացնում է «Ռեգնում» լրտվական գործակալությունը: Դրան զուգահեռ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովը կազմակերպում է Մարդու իրավունքների պաշտպանման եւ առաջընթացի ազգային ինստիտուտների միջազգային համակարգող կոմիտեի 16-րդ նստաշրջանը: Նստաշրջանի ընթացքում կքննարկվի ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովի եւ այլ կառույցներում ազգային ինստիտուտների դերը: Օրակարգում նշված են նաեւ հարցեր, որոնք առնչվում են միգրացիային, ազգային փոքրամասնություններին, երեխաների նկատմամբ բռնության կիրառմանը եւ այլն: