Լևոն Տեր-Պետրոսյանը ՀԱԿ-ի ամենահավանական թեկնածուն է![]() 16 հոկտեմբերի 2012 - 15:08 AMT PanARMENIAN.Net - ԲՀԿ-ի և մնացած այլ քաղաքական ուժերի հետ միասնական թեկնածու ունենալու մասին ՀԱԿ-ում որևէ հարց չի քննարկվել: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց ԱԺ ՀԱԿ խմբակցության նախագահ Լևոն Զուրաբյանը: «ՀԱԿ-ն ունի իր թեկնածուն` Լևոն Տեր-Պետրոսյանն է: Այդ մասին դեռ պաշտոնապես չենք հայտարարել, բայց ամենայն հավանականությամբ կլինի նա»,- ասաց բանախոսը` վստահեցնելով, որ մինչ այժմ մամուլում շրջանառվող հավանական թեկնածուների վերաբերյալ վարկածները անիմաստ քննարկումների արդյունք են: ՀԱԿ-ի անդամների միջև հակասությունների վերաբերյալ Լ. Զուրաբյանը նշեց. «Մենք բոլորս էլ կենտրոնական շտաբի անդամներ ենք: Ես չգիտեմ մեր շտաբից երկու անդամ, որ հակասություններ չեն ունեցել այս կամ այն հարցի շուրջ: Բայց դրանք միայն շարժիչ ուժեր են, որոնք նպաստում են առաջընթացին: Մենք պահպանում ենք փայլուն ընկերական հարաբերություններ»: Իսկ ինչ վերաբերվում է գալիք նախագահական ընտրություններին, Զուրաբյանը հավաստիացրեց, որ երբևիցե այդ հարցի շուրջ հակասություններ չեն եղել: «Նախագահական ընտրությունների վերաբերյալ, մենք կենտրոնացած ենք Լևոն Տեր-Պետրոսյանի առաջադրման հարցի վրա, իսկ պահեստային թեկնածուների մասին չենք մտածում»,-ասաց Լևոն Զուրաբյանը: Անդրադառնալով հանրահավաք անցկացնելուն` ասաց. «Մենք հասկացանք, որ ժողովուրդը մեզանից սպասում է մեկ հարցի պատասխան, այն է ` որը կլինի ՀԱԿ-ի ռազմավարությունը նախագահական ընտրություններում: Ու քանի որ մենք այդ հարցի պատասխանը դեռ չունենք, իմաստ չունի հավաքել ժողովրդին»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |