Ռոտտերդամի Kusthal գեղարվեստական թանգարանից հոկտեմբերի 16-ին գողացել են մի քանի նկար, հայտնում է Agence France-Presse-ը: Ենթադրաբար, խոսքը գնում է արվեստի արժեքավոր գործերի մասին, սակայն ճշգրիտ տվյալներ չկան, թե քանի նկար է գողացվել:
Ըստ Ռոտտերդամի ոստիկանության, գողերը գիշերն են ներթափանցել թանգարան: Կողոպուտի քննություն է սկսվել, ոստիկանությունը փորձում է պարզել, թե ինչպես նե հանցագործները մտել թանգարան և որ ժամին:
Ըստ Dutch News պորտալի, թանագարանի աշխատակիցներին չի թույլատրվում հրապարակել հանցագործության մանրամասները, սակայն, Twitter-ում գրառում է հայտնվել, որ մի քանի նկար ուղղակի հենց պատից է պոկվել, հայտնում է Lenta.ru-ն: