Բելառուսի նախագահն առաջարկում է թենիսի «Կրեմլի գավաթի» անցկացումը տեղափոխել Բելառուս![]() 16 հոկտեմբերի 2012 - 15:57 AMT PanARMENIAN.Net - Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կոչ է արել իրեն հանձնել «Կրեմլի գավաթ» թենիսի մրցաշարի անցկացումը: «Ես տեսել եմ «Կրեմլի գավաթը», տրիբունաներում երկու հոգի են: Ես որպես մարզիկ գիտեմ, թե ինչ է նշանակում խաղալ դատարկ տրիբունաների դեպքում»,- ասել է Լուկաշենկոն երեքշաբթի օրը Մինսկում ռուսական ԶԼՄ-ների համար մամլո ասուլիսում: «Եվ կազմակերպությունը, և մարզիկները լավն են, իսկ տրիբունաները դատարկ, ամոթ է, ազնիվ խոսք: «Կրեմլի գավաթը» մեզ տվեք, կլինի «Բելառուսի Կրեմլի գավաթ»,- ասել է նախագահը: Նրա կարծիքով, նման խոշոր մարզական մրցումներին պետք է հրավիրել մարդկանց, այդ թվում հրավիրատոմսեր բաժանել աշխատանքային կոլեկտիվներում, հաղորդում է «Ինտերֆաքսը»: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |