«Վրացական երազանքի» առաջնորդ Իվանիշվիլիին վերադարձրել են Վրաստանի քաղաքացիությունը![]() 16 հոկտեմբերի 2012 - 15:58 AMT PanARMENIAN.Net - «Վրացական երազանքի» առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիին վերադարձրել են Վրաստանի քաղաքացիությունը: Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքսը», նախագահ Սահակաշվիլին ստորագրել է համապատասխան հրամանագիրը: Իվանիշվիլիին զրկել էին քաղաքացիությունից 2011թ., երբ նա համերաշխություն հայտնեց ընդդիմության հետ և հանդես եկավ Սահակաշվիլու դեմ: Նա դիմեց դատական ատյաններiն, սակայն հաջողության չհասավ: Իվանիշվիլին, որի կարողությունը Forbes-ը 2012թ. գնահատել է 6,4 մլրդ դոլար, նախկինում բիզնեսով էր զբացվում Ռուսաստանում: Վրաստան նա վերադարձավ «վարդերի հեղափոխությունից» հետո: Այն ժամանակ Սահակաշվիլին անձամբ նրան վրացական քաղաքացիություն շնորհեց, սակայն Իվանիշվիլին պահպանեց նաև ռուսական անձնագիրը, քանի որ օրենքով որոշ դեպքերում թույլատրվում է երկքաղաքացիությունը: 2010թ. Իվանիշվիլին ստացավ նաև ֆրանսիական անձնագիր: Սակայն, ըստ Վրաստանի օրենսդրության, այն անձը, ով այլ պետության քաղաքացիություն է ստանում, զրկվում է Վրաստանի քաղաքացիությունից: Ճիշտ է, այդ դրույթը կիրառվեց միայն 2010թ. աշնանը, երբ Իվանիշվիլին միացավ ընդդիմությանը, հայտնում է lenta.ru-ն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |