ԱՊՀ մշտական ներկայացուցիչները քննարկում են ԱՊՀ երկրների վարչապետերի նիստի արդյունքները

ԱՊՀ մշտական ներկայացուցիչները քննարկում են ԱՊՀ երկրների վարչապետերի նիստի արդյունքները

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 16-ին Մինսկում ԱՊՀ գործադիր կոմիտեում ընթանում է ԱՊՀ պետությունների մշտական լիազոր ներկայացուցիչների խորհրդի հերթական նիստը:

Ինչպես հաղորդում է գործկոմի մամլո ծառայությունը, մասնակիցները մտադիր են քննարկել սեպտեմբերի 28-ին Յալթայում կայացած ԱՊՀ վարչապետերի խորհրդի նիստի արդյունքները և մշտական ներկայացուցիչների խորհրդի ու գործադիր կոմիտեի խնդիրները` ընդունված փաստաթղթերի իրագործման համար:

Կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում ընդունվել է 23 փաստաթուղթ: Գրեթե բոլոր փաստաթղթերը ստորագրել են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը:

Ստորագրված փաստաթղթերից 21-ն ուժի մեջ են մտել ստորագրման պահից, երկուսն ուժի մեջ կմտնեն ԱՊՀ անդամ երկրներում ներպետական ընթացակարգեր անցնելուց հետո:

Ընդունված փաստաթղթերի շարքում են` ԱՊՀ անդամ երկրների համագործակցության ռազմավարությունը տեղեկատվական հասարակության կառուցման և զարգացման գործում և մինչև 2015-ն այն իրագործելու գործողությունների պլանը, 2012-2014թթ. Նորարարական համագործակցության միջպետական ծրագրի իրագործման միջոցառումների համալիրը, «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության հիման վրա «Միր 24» տեղեկատվական հեռուստաալիքի հայեցակարգը և այլն:

Ֆինանսական հարցերով ընդունվել են յոթ փաստաթղթեր, կադրային և կազմակերպչական` չորս:

ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում ընդունվել է վարչապետերի հայտարարությունը` կապված ազատ առևտրի գոտու մասին պայմանագրի ուժի մեջ մտնելու հետ:

Մշտական լիազոր ներկայացուցիչները կքննարկեն նաև գերագույն իրավարար, տնտեսական և այլ դատարանների նախագահների խորհրդի գործունեության մասին հարցը, որոնք լուծում են վեճերը տնտեսության ոլորտում:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---