16 հոկտեմբերի 2012 - 18:03 AMT
Երևանում կբացվի Վահագն Թադևոսյանի առաջին անհատական ցուցահանդեսը

Նոյեմբերի 2-ին` ժամը 17:00-ին, Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում կբացվի Վահագն Թադևոսյանի առաջին անհատական ցուցահանդեսը: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում նշեց գեղանկարիչը, ցուցադրվելու են 10 աշխատանքներ, որոնք ստեղծվել են մինչև 2012 թվականը, իսկ մնացած կտավներն այս տարվա ընթացքում են ստեղծվել:

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև նոյեմբերի 7-ը:

Վահագն Թադևոսյանի աշխատանքները հարում են 20-րդ դարի սկզբի սյուրռեալիզմին: Նա Հայաստանի Նկարիչների միության և Աշխարհի հայ նկարիչների միավորման անդամ է, մասնակցել է մի շարք խմբակային ցուցահանդեսների: