Միրոսլավ Քլոզեն արժանացել է ՖԻՖԱ-ի հատուկ մրցանակին` fair play-ի համար![]() 16 հոկտեմբերի 2012 - 19:06 AMT PanARMENIAN.Net - Հռոմեական «Լացիոյի» գերմանացի հարձակվող Միրոսլավ Քլոզեն արժանացել է ՖԻՖԱ-ի հատուկ մրցանակին` fair play-ի համար: Իտալիայի առաջնությունում 5-րդ տուրում «Նապոլիի» դեմ խաղում Քլոզեն գնդակին ձեռքով էր հարվածել, սակայն հետո խոստովանել էր մրցավարին, որ խախտել է կանոնները: Դրվագը պատահել է 0:0 հաշվի ժամանակ, արդյունքում` նրանք պարտվել են 0:3 հաշվով: «Մրցավարն ինձ հարցրեց, արդյոք ես ձեռքով էի հարվածել գնդակին: Ես խոստովանեցի, որ այո: Ես այդպես վարվեցի, քանի որ բազմաթիվ երիտասարդներ են հեռուստացույց դիտում, և ես պետք է օրինակ ծառայեմ նրանց համար»,-հայտարարել է Քլոզեն: Ֆուտբոլիստն արդեն արժանացել էր այդ մրցանակին 2005թ` հանդես գալով «Վերդերի» կազմում, հաղորդում է rsport.ru-ն: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |