Քուվեյթի ընդդիմադիր շարժումներից մեկը` «Սահմանադրության աշտպանության Ազգային ճակատը», կոչ է անում նստացույց անցկացնել խորհրդարանի շենքի դիմաց: Այս կերպ ընդդիմությունը ցանկանում է իր աջակցությունն արտահայտել երկուշաբթի երեկոյան ձերբակալված ցուցարարներին: Ընտրությունների վերաբերյալ օրենքում փոփոխություններ մտցնելու դեմ բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը ձերբակալել է աջնվազն 5 մարդու:
Հիշեցնենք, որ Քուվեյթում հաջորդ խորհրդարանական ընտրությունները կկայանան 2013թ: