16 հոկտեմբերի 2012 - 20:15 AMT
Բրիտանական իշխանությունները կփակեն իրենց հյուպատոսությունը Իրաքի հարավ-արևելքում տեղակայված Բասրա քաղաքում

Մեծ Բրիտանիայի իշխանությունները կփակեն իրենց հյուպատոսությունըԻրաքի հարավ-արևելքում տեղակայված Բասրա քաղաքում ` ծախսերի կրճատման ծրագրի շրջանակներում, երեքշաբթի հաղորդել է բրիտանական ԱԳ նախարար Ուիլյամ Հեյգը:

Տվյալ որոշումը քննադատություն է առաջ բերել բրիտանական գործնական շրջանների մոտ, որոնք խուսափում են Իրաքի հարավում իրենց դիրքերը կորցնելուց: