ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲԵՎԵՌԱՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՍԵԼ Է ՎՏԱՆԳԱՎՈՐ ՍԱՀՄԱՆԻ, ԳՏՆՈՒՄ Է ՍՏԵՓԱՆ ԴԵՄԻՐՃՅԱՆԸ 4 մարտի 2003 - 18:17 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի բնակչության սոցիալական բեւեռացումը հասել է վտանգավոր սահմանի: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահի թեկնածու, Ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիճյանը` ՀՀ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հեռուստաբանավեճի ընթացքում: Նրա խոսքերով` չնայած երկրում տնտեսության աճին, բեւեռացումը շարունակում է ուժգնանալ: «Նման իրավիճակում շատ կարեւոր է արդարության մթնոլորտի ստեղծումը եւ պայքարը կաշառակերության դեմ»,- ասել է Ս. Դեմիճյանը: Նա նշել է, որ «առաջին հերթին անհրաժեշտ է վերացնել կլանային համակարգը»: Դա, ըստ նրա, կնպաստի տնտեսության ակտիվացմանը, որին կհետեւի նոր աշխատատեղերի ստեղծումը եւ Հայաստանի բնակչության սոցիալական բարելավումը:![]() ![]() Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |