Աֆղանստանում Միջազգային կոալիցիայի ներկայացուցիչները ցավակցություն են հայտնել երկրի հարավային հատվածում գրոհայինների դեմ անցկացված ռազմական օպերացիայի ընթացքում քաղաքացիների մահվան կապակցությամբ:
Ինչպես նրանք են հայտարարում, կոալիցիան պատասխանատվություն է կրում այն միջադեպի համար, որը տեղի է ունեցել Գիլմենդ նահանգում:
Աֆղանական իշխանությունները հայտարարել են, որ խոսքը երեք երեխաների մասին է` 2 տղաների և մեկ աղջկա, ովքեր սպանվել են թալիբների դեմ տարվող օպերացիայի ժամանակ:Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: