Պեկինը դեմ է հանդես գալիս Արևմուտքի կողմից Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների ընդունմանը![]() 17 հոկտեմբերի 2012 - 20:50 AMT PanARMENIAN.Net - Պեկինը դեմ է հանդես գալիս Արևմուտքի կողմից նոր պատժամիջոցների ընդունմանը, որոնց նպատակն է կանգնեցնել Իրանի միջուկային ծրագրի մշակումը: ԱՄՆ-ն և Եվրոպան համոզված են, որ Իսլամական Հանրապետությունը աշխատում է ատոմային ռումբի ստեղծման վրա: Սակայն Թեհրանը հերքում է իր հասցեին ուղղված բոլոր մեղադրանքները: Այս մասին հաղորդում է MIGnews-ը: Հիշեցնենք, որ ԵՄ ԱԳ նախարարների խորհուրդը Լյուքսեմբուրգում որոշում է կայացրել խստացնել Իրանի դեմ պատժամիջոցները: Նոր սահմանափակումները կվերաբերեն բանկային համակրգին, արդյունաբերությանը և նավագնացությանը: Ըստ փորձագետների, դա խստագույնս կանդրադառնա երկրի տնտեսության վրա: Չինաստանը իրանական նավթի խոշորագույն սպառողներից է: Ռուսաստանն ու Չինաստանը արդեն բազմիցս դեմ են հանդես եկել պատժամիջոցներին և առաջարկել խնդիրը լուծել խաղաղ բանակցությունների միջոցով: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |