ԱՎՍՏՐԱԼԻԱՅՈՒՄ ՌԱՅԴ ՔԱՂԱՔԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՃԱՆԱՉԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ` ԿՈՉ ԱՆԵԼՈՎ ԵՐԿՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՀԵՏԵՎԵԼ ԱՅԴ ՕՐԻՆԱԿԻՆ14 ապրիլի 2005 - 08:39 AMT PanARMENIAN.Net - Ավստրալիայում Ռայդ քաղաքի խորհուրդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը` միեւնույն ժամանակ կոչ անելով երկրի կառավարությանը հետեւել այդ օրինակին: «Որպես քաղսովետի ազգությամբ առաջին հայ անդամ եւ որպես ցեղասպանություն ապրածների որդի, ես հպարտ եմ ցեղասպանության ճանաչման փաստով: Դա վկայում է այն մասին, որ տվյալ հանցագործությունը երբեք չի մոռացվի եւ մենք ամեն հնարավոր բան կանենք, որպեսզի կանխենք դրա կրկնությունն ապագայում»,- հայտարարել է քաղխորհրդի անդամ Սարգիս Իեդելյանը: Ռայդի քաղխորհուրդը որոշել է 2005 թվականը հայտարարել Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցի տարի, ամեն տարի նշել ապրիլի 24-ը որպես ցեղասպանության զոհերի հիշատակի օր, դատապարտել հայերի ցեղասպանությունը եւ ցեղասպանության այլ դրսեւորումներ, կոչ անել Ավստրալիայի կառավարությանը, որպեսզի այն դատապարտի Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաեւ հայ ժողովրդի հանդեպ իրականացրած հանցագործության հերքման ցանկացած փորձ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |