Հունաստանում չեղյալ են համարվել տասնյակ չվերթեր` ավիադիսպետչերների 3-ժամյա գործադուլի պատճառով

Հունաստանում չեղյալ են համարվել տասնյակ չվերթեր` ավիադիսպետչերների 3-ժամյա գործադուլի պատճառով

PanARMENIAN.Net - Այսօր Հունաստանում ավիադիսպետչերների 3-ժամյա գործադուլի պատճառով չեղյալ են համարվել տասնյակ չվերթեր, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Դիսպետչերները չեն աշխատելու տեղի ժամանակով ժամը 10:00-13:00: Այդ ընթացքում չեղյալ են համարվել բոլոր ուղևորափոխադրող ավիաչվերթերը:

Ամբողջ երկրով մեկ տեղական Aegean Airlines ավիաընկերությունը չեղյալ է համարել 12 և հետաձգել 20 չվերթ, մեկ այլ հունական` Olympic Air ավիաընկերությունը, չեղյալ է համարել 34 և հետաձգել 44 չվերթ, իսկ միջազգային ЕasyJet ընկերությունը հետաձգել է 18 չվերթ:

Գործադուլի պատճառով երկրում դադարեցվել է նաև շոգենավային և երկաթգծային հաղորդակցությունը: Ամբողջ երկրում փակ են պետական հիմնարկությունները, դպրոցները և համալսարանները, բանկերը, որոշ խանութներ:

 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---