Հայտնի ճապոնացի կինոռեժիսոր Կոձի Վակամացուն մահացել է վրաերթի արդյունքում

Հայտնի ճապոնացի կինոռեժիսոր Կոձի Վակամացուն մահացել է վրաերթի արդյունքում

PanARMENIAN.Net - Հանրահայտ ճապոնացի կինոռեժիսոր Կոձի Վակամացուն մահացել է հիվանդանոցում՝ Տոկիոյի կենտրոնում տաքսու տակ ընկնելով, հաղորդում է NewsRu.com-ը` հղելով The Japan Daily Press-ին:

Վակամացուն 105 ֆիլմերի հեղինակ է և բոլորովին վերջերս է ճանաչվել տարվա լավագույն ասիացի ռեժիսոր` Պուսանի միջազգային կինոփառատոնում: Ռեժիսորը երկու անգամ դարձել է Բեռլինի կինոփառատոնի «Ոսկե արջի» գլխավոր մրցանակակիր` «Որդ» և «Գաղտի գործողություն պատից այն կողմ» ֆիլմերի համար:

Վակամացուի վերջին ֆիլմը «Հազարամյա հիացմունք» ֆիլմն էր, որն այս տարի ներկայացվել է Վենետիկի կինոփառատոնում` «Հորիզոններ» ծրագրում:

 Ուշագրավ
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
---