Նոյեմբերին տեղի կունենա քաղաքագետների և միջազգայնագետների համահայկական գիտաժողով

Նոյեմբերին տեղի կունենա  քաղաքագետների և միջազգայնագետների համահայկական գիտաժողով

PanARMENIAN.Net - Այսօր Սփյուռքի նախարարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են նոյեբմերի 19-20-ին Երևանում կայանալիք «21-րդ դարի մարտահրավերները և Հայաստանի անվտանգության հիմնախնդիրները» խորագրով քաղաքագետների և միջազգայնագետների համահայկական գիտաաժողովի կազմակերպչական և նախապատրաստական հարցերը:Այս մասին PanARMENIAN.Net –ին տեղեկացնում են Սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Խորհրդակցությունը վարել է նախարար Հրանուշ Հակոբյանը, ներկա էին գիտաժողովի կազմկոմիտեի անդամները: Համաժողովին զեկուցումներով հանդես կգա 15 զեկուցող սփյուռքից և նույնքան՝ ՀՀ-ից:

Հրավիրված են տարբեր պետությունների գիտահետազոտական և վերլուծական կենտրոններում աշխատող քաղաքագետներ, վերլուծաբաններ և փորձագետներ, որոնք իրենց ներդրումն ունեն ինչպես տվյալ երկրի քաղաքական համակարգի զարգացման, այնպես էլ Հայաստանի Հանրապետության հետ այդ երկրների համագործակցության և բարեկամական կապերի ամրապնդման գործում:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---